Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ավտոմեքենան տարել են «պլաշադկա»

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրառում է արել.
«Այսօր առաջին անգամ բախվեցի նման խնդրի, երբ եկա և հասկացա, որ մեքենաս տուգանային հրապարակ են տարել: Այստեղից սկսեց մի մեծ պատմություն. սքեմով մոտեցա մի քանի ոստիկանների՝ հասկանալու համար հետագա քայլերս: Ամեն մեկը մի պատճառաբանություն բերեց, վերջապես հասկացա, որ պետք է գնամ տուգանային հրապարակ: Ոստիկանության պատճառաբանությունը հետևյալն էր. ճիշտ է՝ կարմիր գծերի մեջ եմ կանգնեցրել մեքենաս, բայց այնտեղ նաև տաքսու նշան կա:
Ինչևէ. մի՞թե հնարավոր չէ նման դեպքերում զանգահարել վարորդին և տեղում խախտումն արձանագրել, այլ ոչ թե մեքենան միանգամից տանել տուգանային հրապարակ... «բարեփոխումները» միայն մարդկանց տուգանելու, անհարմարություններ ստեղծելո՞ւ համար են, թե՞ իսկապես ցանկություն կա փոխելու մտածողությունը և վարվելակերպը»: