Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում ահաբեկչության զոհերի ընտանիքներին

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում ահաբեկչության զոհերի ընտանիքներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում ահաբեկչության առնչությամբ։

«Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությամբ: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,- ասվում է X-ում արված գրառման մեջ։