ԵՄ-ն չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ չի լուծվել ուկրաինական հակամարտությունը

ԵՄ-ն չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ չի լուծվել ուկրաինական հակամարտությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ուկրաինան, ի վերջո, կորոշի, թե ինչն է նրա համար արդար և տեւական խաղաղություն: Միանգամայն պարզ է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ, բայց ընդհանուր տեսլականը պետք է որոշի հենց Ուկրաինան»,- ասել է ֆոն դեր Լայենը LCI հեռուստաալիքի եթերում:
ԵՀ-ի ղեկավարի խոսքով՝ սահմանափակող միջոցները ճնշման հզոր լծակ են։ «Պատժամիջոցները շատ կարևոր են, դրանք ցավ են պատճառում»,- ընդգծել է նա։