Հայկական մշակույթի առաջին ներկայացումը Disney-ում․ «Վարդավառ» (տեսանյութ)

Armenian Film Society-ի ինստագրամյան էջում հրապարակվել է «Վարդավառ» մուլտֆիլմից մի հատված, որում ներկայացված է հայկական տարազը։
Տեսանյութին կից գրառման մեջ նշված է, որ սա Հայկական մշակույթի առաջին ներկայացումն է Disney-ում:
Միկի և Մինի Մաուսն իրենց ընկերների հետ նշում են հայկական ավանդական տոնը՝ Վարդավառը։
Աստղիկը, որին հնչյունավորել է Լիանա Բդեվին, ով հայկական ծագում ունի, Մինի Մաուսին տրամադրում է իր սեփական հայկական Տարազը:
«Վարդավառ»-ի պրեմիերան կայացել է MICKEY MOUSE FUNHOUSE-ում Disney Channel-ում 2024 թվականի մարտի 1-ին և հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNOW հավելվածում: Էպիզոդը հասանելի կլինի Disney+-ում ավելի ուշ:
Տեսանյութն այստեղ։