Պակիստանի նախկին դիկտատոր նախագահը հնարավոր է վերադառնա երկիր

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆի, 2016 թվականին երկիրը լքելուց հետո, հնարավոր վերաձարդը կրկին բորբոքել է ավելի քան մեկ տասնամյակ իր կողմից ղեկավարված ռազմական դիկտատուրայի մասին բանավեճերը:
Մուշարրաֆը իշխանության է եկել 1999 թվականի հեղաշրջման արդյունքում, որի ժամանակ տապալվել է Նավազ Շարիֆի կառավարությունը եւ Մուշարրաֆը 2001 թվականին զբաղեցրել է նախագահի պաշտոնը՝ մինչև 2008 թվականը, երբ նա հեռացել է երկրից՝ իմփիչմենթից խուսափելու նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր նա մեծամասամբ բնակվել է Մեծ Բրիտանիայում եւ Մերձավոր Արեւելքում:
Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի շենքերի պայթյունից հետո Մուշարրաֆը, որպես ԱՄՆ-ի հիմնական դաշնակից, հայտնի է դարձել իր ոտնձգություններով՝ հատկապես պաշտոնավարման վերջին տարիներին: 2007 թվականին նա կասեցրել է Սահմանադրության գործածությունը, երկրում ռազմական դրություն մտցրել, պաշտոնանկ արել գլխավոր դատավորին եւ ձերբակալել տվեց մի շարք ակտիվիստների`զանգվածային ցույցերի պատճառ դառնալով:
Հայտնի է, որ նախկին նախագահը տառապում է ամիլոիդոզ կոչվող հազվագյուտ հիվանդությամբ եւ այս պահին գտնվում է ԱՄԷ-ի հիվանդանոցներից մեկում: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ նա ցանկություն է հայտնել «իր կյանքի մնացած մասը» հայրենիքում անցկացնել, իսկ երեքշաբթի օրը զինվորական ներկայացուցիչն ասել է, որ այդ ցանկությունը պետք է կատարվի։
Իր հերթին Սենատի նախկին նախագահ Ռազա Ռաբանին ասել է, որ ինքը կտրականապես դեմ է նախկին նախագահի վերադարձին՝ Մուշարրաֆի դարաշրջանն անվանելով «Պակիստանում ճնշումների սագա(իսլանդական արձակ ստեղծագործություն)»։
Հայտնի է, որ նրա կառավարման տարիներին նախկին վարչապետ Բենզիր Բհուտոյին արգելել են մասնակցել ընտրություններին եւ նա մեկնել է երկրից, իսկ 2007-ին վերդառնալուց հետո սպանվել է: