Տղամարդը 36 տարի ամեն առավոտ նախաճաշել է McDonald's-ում և ապրում է արդեն 100 տարի

Տղամարդը 36 տարի ամեն առավոտ նախաճաշել է McDonald's-ում և ապրում է արդեն 100 տարի

Ամերիկյան Արեւմտյան Վիրջինիա նահանգի բնակիչ Զան Ուայթը նշել է իր 100-ամյակը McDonald's ռեստորանում։ Այս մասին հայտնել է Business Insider-ը։

Տղամարդը ծնվել է 1924 թվականին և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում՝ զբաղվելով ռադարների վերանորոգմամբ։ Թոշակի անցնելու ժամանակ նա միացել է ROMEO ակումբին, որի անունը ծածկագրված է «Ռեստորանում ճաշող թոշակառուներ» արտահայտությամբ։ 36 տարի շարունակ երկարակյաց տղամարդը և իր ընկերները նախաճաշել են McDonald's-ում ամեն առավոտ՝ գրեթե ոչ մի օր բաց չթողնելով:

Ուայթը խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես է իրեն հաջողվել ապրել 100 տարի։ Սակայն նույնիսկ նման պատկառելի տարիքում նա չի ցանկանում հրաժարվել արագ սննդից։ «Ես այստեղ եմ գալիս 36 տարի, հիմա չեմ կարող կանգ առնել», - նշել է նա: