Կոտայքի մարզն ու Իրանի տարբեր նահանգներ կհամագործակցեն

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Դեսպանն ընդգծել է, որ ուսումնասիրել է Կոտայքի մարզի ունեցած պոտենցիալն ու հնարավորությունները և համոզված է, որ պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումներն ու համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:
Կոտայքի մարզպետարանի հաղորդմամբ, մի շարք ուղղություններով քննարկումներ են ծավալվել, նախանշվել այն ուղիները, որոնք օղակ կդառնան Իրանի տարբեր նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման գործում:
Մարզպետն ու դեսպանն ընդգծել են կոնկրետ կետեր և ոլորտներ, որոնք մեկնարկ կդառնան առաջիկա համագործակցության՝
. Զբոսաշրջություն և հյուրընկալություն
. Գյուղատնտեսություն (անասնաբուծություն)
. Ինտենսիվ այգիների հիմնում
. Կրթություն, մշակույթ և սպորտ
. Ցուցահանդեսների կազմակերպում մարզում և Իրանի որևէ նահանգում
. Փորձի փոխանակման անհրաժեշտություն:
Այս և այլ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար զրուցակիցները կարևորել են համատեղ ջանքերի ներդրումը: