Եվրոպան ՆԱՏՕ-ի փոխարեն կարող է սեփական բանակի կարիք ունենալ. Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ և Գերմանիայի կանցլերի ամենահավանական թեկնածու Ֆրիդրիխ Մերցը փետրվարի 23-ին Բունդեսթագի ընտրություններում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հաղթանակից հետո ասել է, որ վստահ չէ, որ ՆԱՏՕ-ն կմնա իր ներկայիս տեսքով։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասել է, որ Եվրոպային անհրաժեշտ կլինի ստեղծել ԱՄՆ-ից անկախ իր զինված դաշինքը։
Նա նաև ասել է, որ Գերմանիան այլևս չի կարող ապավինել ԱՄՆ ռազմական «միջուկային հովանոցին» պաշտպանության համար, և որ պետք է բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ ընդլայնելու իրենց միջուկային աջակցությունը եվրոպական այլ երկրներին:
Մերցն ընդգծել է, որ Գերմանիան պետք է ուժեղացնի սեփական բանակը։