Ո՞ւմ են ամենաշատը կծում մոծակները

Համացանցում կա մի տեսություն, որ մոծակներն ավելի ակտիվ են հավաքվում որոշ ապրանքների մոտ: Դրանց թվում են նաև բանանը, ինչի պատճառով մարդկանց խորհուրդ չի տրվում պիկնիկի գնալ։ Ենթադրվում է, որ այս միրգն ուտելով՝ մարդն ավելի գրավիչ «որս» է դառնում միջատների համար։
Gorodovoy պորտալին տված հարցազրույցում Ալեքսեյ Մենշիկովն այս ենթադրությունն առասպել է անվանել։ Ըստ փորձագետի՝ միջատները բոլորովին այլ պատճառով ոմանց ավելի շատ են կծում, քան մյուսները։ Դա անհատական հատկանիշների խնդիր է:
«Միջատները տեղանքի վրա կողմնորոշվում են CO2-ի և ածխաթթու գազի արտանետումների միջոցով: Մարդը քայլում է, արտաշնչում է, ածխաթթու գազ է արտազատվում՝ մոծակները դա զգում են։ Դրանք նման են ջերմային ցուցիչների՝ ով ավելի շատ է արտանետում, նրանք թռչում են դեպի նա։ Բանանները ածխաթթու գազ չեն արտանետում, ուստի դրանց պատճառով մաքուր օդում ձեզ հաստատ չեն խայթի»,- ասել է նա։