Փոքր Վեդիում մանկապարտեզի` երեխային բռնnւթյան ենթարկած աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Փոքր Վեդիում մանկապարտեզի` երեխային բռնnւթյան ենթարկած աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցն ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Այսօր Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մի մանկապարտեզից համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծում երեխաներից մեկին։

Ավելի ուշ թե՛ մանկապարտեզի աշխատակցուհին, թե՛ տուժող կողմը հրավիրվել են ոստիկանություն։