Ադպես էլ չիմացանք, թե Փիլոյանն ինչ սխրանքի համար հերոս հռչակվեց. Արսեն Բաբայան

Ադպես էլ չիմացանք, թե Փիլոյանն ինչ սխրանքի համար հերոս հռչակվեց. Արսեն Բաբայան

Երեկ մամուլում լուր տարածվեց, որ ձերբակալվել է Արտակարգ իրավիճակների նախարարը. Այս առնչությամբ մի դիտարկում ունեմ. մենք այդպես էլ չիմացանք, թե նա ինչ սխրանքի համար հերոս հռչակվեց և ինչ հանցանքի համար ձերբակալվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետությունն իրավունք չունի հերոս հռչակելը հասարակ գործընթացի վերածել: Առավել մեծ կաշկանդվածություն պիտի ունենա արդեն հռչակված հերոսին ձերբակալելուց:

Երբ իշխանությունն իրար հաջորդող երկու այսպիսի անթույլատրելի գործողություններ է կատարում օբյեկտիվ կասկածներ են առաջանում ինչպես հերոսացման, այնպես էլ ձերբակալման պրոցեսների նկատմամբ»։