Պեկինը «կդիմակայի մինչև վերջ, եթե ԱՄՆ-ն շարունակի մաքսատուրքային պատերազմը»

Պեկինը «կդիմակայի մինչև վերջ, եթե ԱՄՆ-ն շարունակի մաքսատուրքային պատերազմը»

Պեկինը մտադիր է պայքարել մինչև վերջ, եթե Վաշինգտոնը որոշի շարունակել մաքսատուրքային պատերազմը։ Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի ընդլայնված նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վան Ին։

«Չինաստանի արձագանքը առևտրային պատերազմին հստակ է և վճռական. եթե դուք պնդեք պայքարելու վրա, մենք կպայքարենք մինչև վերջ, եթե դուք պատրաստ եք երկխոսության, մենք պետք է հարգենք միմյանց որպես հավասարների», - Վան Իի խոսքերն է մեջբերել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես նշել է նախարարը, «Չինաստանը պաշտպանում է ոչ միայն իր ազգային արժանապատվությունը, այլև աշխարհի պայծառ ապագան»։