Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Հայտնել է Kazinform գործակալությունը։
Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները։
Նիկոլ Փաշինյանն առավոտյան է մեկնել Ղազախստան։ Լիագումար նիստից առաջ կառավարությունների ղեկավարները ծանոթացել են Digital Almaty-2024 ֆորումի «Արդյունաբերություն X. ապագայի թվային էվոլյուցիա» ցուցահանդեսին։
Փաշինյանը ցուցահանդեսին ու պանելային նիստին ներկա չի եղել։
Տեսանյութն այստեղ