Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, կմնա բուֆերային գոտի դաշինքի և Ռուսաստանի միջև. Հունգարիայի վարչապետ

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, կմնա բուֆերային գոտի դաշինքի և Ռուսաստանի միջև. Հունգարիայի վարչապետ

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, այն կմնա բուֆերային գոտի դաշինքի և Ռուսաստանի միջև, և դա պարզ է դարձել ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության վերադարձից հետո։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով ազգային խորհրդարանի գարնանային նստաշրջանի բացմանը։

«ԱՄՆ ընտրություններից հետո որոշվեց, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայի ճակատագիրը և ինչպիսին կլինի նրանից մնացած տարածքը, կարևոր է Հունգարիայի անվտանգության համար: Այս հարցը կլուծվի հրադադարի և խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Օրբանը, ում ելույթը հեռարձակվել է Հունգարիայի խորհրդարանի կայքում:

Նա նաեւ նշել է, որ «խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հունգարիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը, իսկ Ուկրաինայի կարգավիճակը, որը կրկին կդառնա բուֆերային գոտի, պետք է համապատասխանաբար կարգավորվի»։ «Սա, ըստ երևույթին, կորոշեն ոչ միայն և գուցե ոչ առաջին հերթին եվրոպացիները»,- հավելել է կառավարության ղեկավարը։

«Սակայն Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին բացառապես եվրոպական հարց է»,- շարունակել է Օրբանը։

Կառավարության անունից նա խորհրդարանին վստահեցրել է, որ «Ուկրաինան չի կարողանա դառնալ Եվրամիության անդամ առանց հունգարացիների որոշման»։

Վարչապետը նշել է, որ եթե Ուկրաինան այսօր ընդունվեր ԵՄ, դա «կկործաներ հունգարացի ֆերմերներին կամ նույնիսկ ամբողջ ազգային տնտեսությունը»։