Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարար

Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարար

Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար։  Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախորդ գիշեր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին:

Նա նշել է, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունը դարձել է Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկյանքով կայունության իրական և արդյունավետ գործոն։

Միրզոյանի խոսքով՝ կողմերը խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում արդեն եկել են մի շարք փոխադարձ համաձայնությունների։

«Ցավոք սրտի երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները հեռու են միմյանցից»,– նշել է նա՝ մանրամասնելով, որ խոսքը տարածքային ամբողջականության ու սահմանազատման և ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է։

«Ինձ համար ևս տարօրինակ է, որ երբ ցանկանում ենք պայմանագրի նախագծում հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին, տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը»,- նշել է ԱԳ նախարարը։