Թեստ. լա՞վ եք հայոց պատմությունից, եկեք ստուգենք

Թեստ. լա՞վ եք հայոց պատմությունից, եկեք ստուգենք

Անհուշ հին բերդ Իրանի հարավ–արևմուտքում։ Սասանյան թագավորները Անհուշում ցմահ բանտարկում էին անհնազանդ վասալներին, առավել ծանր հանցագործներին։ Պարսից Շապուհ II արքան խաբեությամբ Անհուշում բանտարկել է նաև Հայոց Արշակ Բ թագավորին և Վասակ սպարապետին։ Մովսես Խորենացին բերդն անվանել է «Անհուշ», Փավստոս Բուզանդը հիշում է «Անդմըշն, որ Անհուշ բերդն են կոչում»։ Պարսից պատմագրության մեջ հիշվում է նաև «Ղասրե Ֆարամուշ» անունով, որ բառացի նշանակում է Անհուշ բերդ։