Ռուսական բանակը Կուրսկի սահմանային շրջանում ավարտում է հակառակորդի ջախջախումը․ Պուտին

Ռուսական բանակը Կուրսկի սահմանային շրջանում ավարտում է հակառակորդի  ջախջախումը․ Պուտին

Ռուսաստանի զինված ուժերն ավարտում են Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը Կուրսկի մարզի սահմանային շրջաններում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։

Նախագահը կարգադրել է բացահայտել և պատժել բոլոր նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ։

«Մեր զորքերը վերջերս իրականացրել են մի շարք արագ, բավականին համարձակ, արդյունավետ գործողություններ և ավարտին են հասցնում Կուրսկի մարզում հակառակորդի զորախմբի ջախջախումը», - ասել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ ռուսական օրենսդրության համաձայն՝ «բոլոր ուկրաինացի զինվորականները և օտարերկրյա վարձկանները, ովքեր եղել են Ռուսաստանի տարածքում և հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ, դասվում են որպես ահաբեկիչներ»։

«Բոլոր այս հանցագործները, պատժողները, հանցավոր հրամաններ տվողները, խաղաղ քաղաքացիներին ծաղրողները պետք է բացահայտվեն և հետագայում արդար պատիժ ստանան»,- նշել է նախագահը։