Նշվել է սրտի առողջության համար մի իդեալական ըմպելիք

Մարդիկ, ովքեր երկար տարիներ կանաչ թեյ են խմում, սրտի հիվանդությունների ավելի ցածր ռիսկ ունեն: Այս մասին հրապարակում է արել The Sun-ը։
Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները (Ավստրալիա) կանաչ թեյն անվանել են իդեալական ըմպելիք սրտի առողջության համար, քանի որ նրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ըմպելիքի օգտագործումը 19 տոկոսով նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից հանկարծակի մահվան վտանգը: Սուրճը, ըստ մասնագետների, նույնպես օգտակար է սրտի համար, սակայն դա ավելի շատ վերաբերում է տղամարդկանց։
Նշվում է, որ հետազոտության արդյունքների համաձայն՝ կանաչ թեյի մեջ պարունակվող պոլիֆենոլները գործում են որպես հզոր հակաօքսիդանտներ՝ մաքրում են արյունը վնասակար մոլեկուլներից, կանխում բջիջների վնասումը, նվազեցնում օքսիդատիվ սթրեսը բջիջներում և բարելավում նյութափոխանակությունը։
Սննդաբան Քերի Ռաքսթոնը բացատրել է, որ օրական յուրաքանչյուր հավելյալ բաժակ թեյը չորս տոկոսով նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգը։ Այս առումով, նրա կարծիքով, կարևոր է մանկուց թեյ խմելու սովորությունը զարգացնել։