Պեսկովը մեկնաբանել է ընտրություններին մասնակցելու Պուտինի որոշման մասին լուրերը

Պեսկովը մեկնաբանել է ընտրություններին մասնակցելու Պուտինի որոշման մասին լուրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ հայտարարություն չի արել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման վերաբերյալ, քարոզարշավի մասին դեռևս չի հայտարարվել. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինն իբր արդեն որոշել է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։

«Պուտինը դեռ որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, իսկ քարոզարշավի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել», - ասել է Պեսկովը։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld