Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.
«Բոլորը կրկնում են նփ-ի ասածները Արագած սարի շուրջ։ Չեն հասկանում ի՞նչու հիմա և ի՞նչու Արագածը։ Դա կարող է հենց այնպես ասված լինել։ Գեղական շուստրիություն։ Բայց կարող է նաև լուրջ ասված լինել։ Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը։ ՆՓ-ն էլ մեզ ուզում է աստիճանաբար սովորեցնել Արագածին։ Առաջիկայում դա կարող է իրականացվել նոր օրենքով կամ Սահմանադրությամբ։ Ճիշտ կլինի, որ վարչապետի գրասենյակը հերքի կամ հաստատի սույն ենթադրությունը»,- գրել է Բագրատյանը:
MediaHub-ը հիշեցնում է, որ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե չի լսել, որ որևէ մեկը մեզնից սեր արտահայտի Արագածի նկատմամբ, և դա իր համար պրոբլեմ է։
«Ես որոշեցի, որ տանը և աշխատասենյակում պետք է Արագած սարի նկարն ունենամ։ Ու նաև այլ սիմվոլներ, գուցե նաև Հատիսի նկարը»,- ասել էր Փաշինյանը։