Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Լաչինի միջանցքում 68-ամյա արցախցու առևանգմանը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Լաչինի միջանցքում 68-ամյա արցախցու առևանգմանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։

Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը՝ մեկնաբանելով ԿԽՄԿ-ի հաղորդագրությունն այն մասին, որ նախօրեին Լաչինի միջանցքով 15 հիվանդի մարդասիրական տեղափոխման ժամանակ մեկ հիվանդ ձերբակալվել է։