Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները տեսակապի միջոցով բանակցություններ են վարել

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինը տեսակապի միջոցով բանակցություններ են վարել։
«Ռուսաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները կարևոր կայունացնող դեր են խաղում գլոբալ հարցերում»,- ասել է Պուտինը։
Սին ասել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր բարձունքի հասցնել 2025 թվականին։
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ինքնաբավ են և կախված չեն գլոբալ իրավիճակից։