Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի փիրուզագույն գորգին (լուսանկար, տեսանյութ)

Լիվերպուլում կայացել է «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացումը, որն ուղեկցվել է «կարմիր» գորգի արարողությամբ: Ինչպես անցած տարի, այս տարի եւս գորգը ոչ թե ավանդական կարմիր գույնի է, այլ՝ փիրուզագույն:
Հայաստանի պատվիրակ Բրյունետը փայլել է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին։
Նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` Մայր Հայաստանը: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը: Այս կերպարով Բրյունետը ևս մեկ անգամ ընդգծում է հայ կնոջ յուրօրինակությունն ու ոգին, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Հագուստի դիզայները Նարեկ Ջհանգիրյանն է: