Փաշինյանի և Ալիևի քննարկումը «պլյուս» է BRICS-ի գագաթնաժողովի համար (տեսանյութ)

Փաշինյանի և Ալիևի քննարկումը «պլյուս» է BRICS-ի գագաթնաժողովի համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դեպի խաղաղության պայմանագիր ճիշտ ճանապարհն է։ Այդ մասին Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության համար կարևոր է։ «Առավել կարևոր է, որ դուք դրական եք վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությանը։ Շատ հաճելի է նշել, որ սահմանազատման գործընթացը սկսվել է, և դա դեպի խաղաղության պայմանագիր ճիշտ ճանապարհն է։ Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար»,- ասել է Պուտինը։