Ռուսական դասագրքերը մտան հայկական դպրոցներ

Ռուսական դասագրքերը մտան հայկական դպրոցներ

Անցած նոյեմբերին MediaHub-ը գրել էր, որ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ և ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմաթիվ դիմումների արդյունքներով, Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ ռուսական կողմին հաջողվել է լրացուցիչ բյուջետային միջոցներ գտնել հայաստանյան դպրոցների համար ռուսաց լեզվով ավելի քան 50 հազար դասագրքերի ձեռքբերման և հետագա նվիրատվության համար: Սակայն Հայաստան հասնելուն պես խնդիրներ էին առաջացել՝ ԿԳՄՍՆ-ն այդ դասագրքերը ուղարկել էր փորձաքննության: Ինչն էլ ռուսական կողմի դժգոհությունն էր հարուցել:

Մի քանի ամիս անց գերատեսչությունը թույլատրեց դասագրքերի մուտքը դպրոցներ: Այս մասին MediaHub-ին հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Ալեքսեյ Սանդիկովը. 

«Ամեն բան նորմալ է: Խնդիրները շտկվել են, գրքերը բաժանվել դպրոցներին»,- հավաստիացրեց պատգամավորը:

 

Ռեբեկա Հովհաննիսյան