Ի՞նչ է ասել Փաշինյանը՝ ՔՊ-ի հետ փակ քննարկմանը․ մանրամասնում է Սիսակ Գաբրիելյանը
Մենք պարբերաբար նման հանդիպումներ ունենում ենք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած այսօրվա փակ հանդիպմանը։
Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Փաշինյանը թիմակիցներին է ներկայացնելու բրյուսելյան հանդիպման մանրամասներն ու Մոսկվայում սպասվող եռակողմ հանդիպման մասին:
Նրա խոսքով՝ ներկայացվել են բոլոր հանդիպումները։
«Արտառոց նորություն չկա, մեզ ներկայացվել է այն ամենն, ինչի մասին հանրությունը ևս տեղյակ է։ Միայն բրյուսելյան այցը չի քննարկվել»,- ասաց Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է մոսկովյան առաջիկա հանդիպմանն, ապա Գաբրիելյանն ասաց, որ ինքը չի խոսում այն ամենի մասին, ինչն իր ոլորտին չի առնչվում։
Մանրամասները՝ տեսանյութում։