Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի, պետականության միջև հրատապ սահմանագծում է անհրաժեշտ․ Ռուսաստանի հայերի միություն

Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի, պետականության միջև հրատապ սահմանագծում է անհրաժեշտ։ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել։
Ռուսաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռի հայտարարությանը և գործարարներին, մշակութային, գիտական, մարզական, հասարակական-քաղաքական գործիչներին կոչ է անում բացահայտ խոսել Տավուշի մարզում հայկական հողերը հանձնելու իշխանությունների մտադրությունների մասին։
«Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, այս անգամ պատմական Հայաստանն ինքնին սպառնալիք անվանեց Հայաստանի անվտանգությանը։
Ակնհայտ է, որ Փաշինյանը չունի լուծումներ երկրի ամբողջականության և քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերում, նրա յուրաքանչյուր նոր քայլ միայն խորացնում է խնդիրները։ Այս իրավիճակում միայն գործող իշխանության հրաժարականն ու քաղաքական դաշտից հեռանալը կարող է Հայաստանին արժանապատիվ կյանքի հնարավորություն տալ»,- ասված է հայտարարության մեջ։