ՏԿԵ-ին հիմա էլ 508 մլն դրամ է պետք

ՏԿԵ-ին հիմա էլ 508 մլն դրամ է պետք

508 մլն դրամ է պետք տրամադրել  20 բնակավայրերում 21 ծրագրեր իրականացնելու համար։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ ծրագրեր իրականացվելու են յոթ մարզերում։

«Արագածոտնի մարզի համար երեք ծրագիր է՝ 28 մլն դրամ, Արարատի մարզում երկու ծրագիր 91 մլն դրամ, Արմավիրի մարզում մեկ ծրագիր 6 մլն դրամ, Գեղարքունիքի մարզում յոթ ծրագիր՝ 168 մլն դրամ, Լոռու մարզում հինգ ծրագիր՝ 107 մլն դրամ, Կոտայքի մարզում երկու ծրագիր՝ 74 մլն դրամ և Շիրակի մարզում մեկ ծրագիր՝ 32 մլն դրամ»,- ներկայացրեց Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում