Հարբած դեռահասը ծեծել և այրել է իր 16-ամյա ծանոթ աղջկան․ մանրամասներ

 Հարբած դեռահասը ծեծել և այրել է իր 16-ամյա ծանոթ աղջկան․ մանրամասներ

Պերմի մարզում հարբած դեռահասը ծեծել և այրել է իր 16-ամյա ծանոթ աղջկան․ նրան հրաշքով հաջողվել է ողջ մնալ՝ չնայած մարմնի 90%-ի այրվածքներին։ Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել Օկտյաբրսկի գյուղում։

Աշակերտուհին ընկերոջ հետ գնացել է զբոսանքի. նրանք զբոսանքը համատեղել են ալկոհոլի հետ, որը ազդել է տղա վրա։ Ինչ-որ պահի նա ծեծել է ընկերուհուն, իսկ հետո հեղուկ է լցրել և կրակայրիչով վառել։ Աշակերտուհուն հիվանդանոց են տեղափոխել մարմնի 90 տոկոսի այրվածքներով։ Շուտով դեռահասին բերման են ենթարկել։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։