Մոսկվայում 5 և 7 տարեկան եղբայրները խեղդվել են ջրում (տեսանյութ)

Մոսկվայում 5 և 7 տարեկան եղբայրները խեղդվել են ջրում (տեսանյութ)

Մոսկվայի մարզի Իստրա շրջանում երկու երեխա է խեղդվել է գետում․ այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Պարզվել է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Տղաները ձկնորսություն են կատարել լճակում։ Մի երեխա ընկել է ջուրը, իսկ երկրորդը շտապել է նրան դուրս բերել։ Արդյունքում երկուսն էլ չեն կարողացել փրկվել․ հաղորդում է մարզային դատախազությունը։

Ըստ տվյալների՝ մահացած 5 և 7 տարեկան տղաները եղբայրներ էին։

«Անզգուշությամբ մահ պատճառելու» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տեսանյութն՝ այստեղ