Երևանում գազաբալոնից առաջացած կրակը հրդեհել է տունը

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աջափնյակ վարչական շրջանում՝ Պարսեղովի փողոցի տներից մեկում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհն առաջացել է գազաբալոնից, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել, սակայն այրվել է տան բակում կառուցված տանիքից մի հատված։
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։