Արդյո՞ք կվասը վնասակար է առողջության համար․ Բժիշկը տվել է պատասխանը

Կվասի չարաշահումը առաջացնում է փքվածություն և այլ առողջական խնդիրներ, զգուշացրել է սննդաբան Սաբինա Կարսիևան, հայտնում է Sports.kz-ը՝ Lenta.ru-ին հղումով։
Կարսիեւան ասել է, որ կվասը ֆերմենտացված մթերք է, որի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիների միկրոֆլորայի, ընդհանուր առողջության և իմունիտետի վրա։ Նաև, մասնագետի խոսքով, այս ըմպելիքը պարունակում է լակտո- և բիֆիդոբակտերիաներ, B, C, E վիտամիններ, ինչպես նաև սրտի համար օգտակար կալիում և մագնեզիում։
Միաժամանակ, սննդաբանը խորհուրդ է տվել չչարաշահել կվասը, քանի որ այն պարունակում է շատ շաքար։ Նա նաև հիշեցրել է, որ այս ըմպելիքը խմորման միջոց է, որը կարող է փքվածություն առաջացնել, եթե օրական մի քանի լիտր խմեք:
«Նույնիսկ առողջ մարդիկ պետք է այն խմեն սահմանափակ քանակությամբ՝ օրական մեկ բաժակից ոչ ավել և ցանկալի է՝ ոչ ուտելուց առաջ, այլ ուտելուց հետո։ Իսկ աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապողները ստիպված կլինեն ամբողջությամբ հրաժարվել կվասից»,- ընդգծել էմասնագետը։ Եզրափակելով՝ Կարսիեւան խորհուրդ է տվել կվասը ընտրելիս ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը։ Այն պետք է պարունակի միայն տարեկանի ալյուր, խմորիչ և շաքար։