Դատախազությունը կարճել է Սերժ Սարգսյանի դեմ քրգործը

Դատախազությունը կարճել է Սերժ Սարգսյանի դեմ քրգործը

ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում նշեցին ՀՀ դատախազությունից։

««Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով պարզվել է, որ ՀՀ պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանի համար 2008-2018 թվականների ընթացքում կազմակերպվել են թռիչքներ դեպի Բադեն-Բադեն քաղաք, սակայն քրեական վարույթով դրանց հետ կապված գործընթացներում առկա չեն եղել քրեական օրենքով նախատեսված հանցանքի հատկանիշներ, ուստի քրեական վարույթը կարճվել է: Ինչ վերաբերվում է հարցման 2-րդ կետին, ապա դրանով տեղեկատվություն չի ներկայացվում՝ ելնելով քրեական վարույթների նախաքննության շահերից»,- տեղեկացրեցին դատախազությունից: