ՊՆ-ն բարձր է գնահատում եվրոպական արժեհամակարգի վրա խարսխվող միջոցառումների իրականացումը ՀՀ ԶՈՒ-ում

ՊՆ-ն բարձր է գնահատում եվրոպական արժեհամակարգի վրա խարսխվող միջոցառումների իրականացումը ՀՀ ԶՈՒ-ում

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵԽ համագործակցության 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի՝ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն առնչվող ենթածրագրի բացման միջոցառումը:  

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և նշել, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում եվրոպական արժեհամակարգի վրա խարսխվող մարդու իրավունքների, իրավական սկզբունքների և չափորոշիչների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը ՀՀ զինված ուժերում և համագործակցության նոր ծրագիրը, որը բխում է պաշտպանության նախարարության բարեփոխումների տեսլականից: