Արտակարգ դեպք՝ Լոռիում, «ГАЗель» է այրվել․ Shamshyan

Արտակարգ դեպք՝ Լոռիում, «ГАЗель» է այրվել․ Shamshyan

Երեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Արեն Պողոսյանի վարած բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի խցիկում:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Այրվել է մեքենայի խցիկի և շարժիչի հատվածը։