Սերֆինգ․ Մաշ Քոքչյանը կրակոտ ֆոտոշարք է հրապարակել լողափից (լուսանկարներ)

Սերֆինգ․ Մաշ Քոքչյանը կրակոտ ֆոտոշարք է հրապարակել լողափից (լուսանկարներ)

Դերասանուհի, բլոգեր Մաշ Քոքչյանը լուսանկարներ է հրապարակել լողափից։

Նա նկարահանվել է սերֆինգի տախտակով։

«Ես ու օվկիանոսը դեռ լիքը չասված բաներ ունենք իրար 

Կյանքում չէի պատկերացնի, որ սերֆինգը մեզ էսքա՜ն կմիավորի ու էմոցիաներ կտա, որոնք ամբողջ կյանքի համար են:

Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, ու մեղավորը սերֆինգն էր: Վստահելով օվկիանոսին` հենց առաջին անգամից կանգնեցի ու բռնեցի ալիքը: Էդ պահին մենակ դու ես ու օվկիանոսը: Զգում ես անբացատրելի ազատություն, խառը էմոցիաներ, բայց ազատություն զգալու համար անպայման պետք ա նաև անսահման վստահես օվկիանոսին: Միայն էս դեպքում օվկիանոսը կարող ա լինել պատասխանատու քեզ համար, ու միայն էս դեպքում կստացվի:

Պահում եմ սրտումս կյանքիս ամենավառ էմոցիաների մասին հիշողությունները մինչև մեր հաջորդ հանդիպումը»,- հրապարակմանը կից գրել է բլոգերը։