Ապատեղեկատվություն եք տարածում․ հարցին տեղյակ չեք․ Հակոբ Արշակյանը՝ Հովիկ Աղազարյանին

Վերջին օրերի դեպքերը, մասնավորապես, երեկ գիշեր տեղի ունեցածը, մեր քննարկվող օրակարգը շատ համահունչ են, որովհետև ՍԴ, սահմանադրականություն, օրենքներ և այլն։ Այս իմաստով, պարոն Արշակյան, ես ընդունում եմ ինձ հայտարարված նկատողությունը, որովհետև Դուք շարժվեցիք կանոնակարգի համաձայն՝ ապահովելով ԱԺ-ի կանոնակարգված աշխատանքը, բայց պիտի խնդրեմ, որ նաև այդպիսի հետևողականություն ունենաք նաև այլ դեպքերում ևս։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Հովիկ Աղազարյանը։

«Երբ հերթագրվում էին մեր գործընկերները ելույթների համար՝ պարոն Գեղամ Մանուկյանը այստեղ չէր ու չէր հերթագրվել, հետևաբար, ինքը ձայնի իրավունք պիտի չունենար»,-ասաց նա։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը միջամտեց, թե քարտուղարությունից ճշտել են, ամեն ինչ կանոնակարգով է եղել։
«Ապատեղեկատվություն եք տարածում, հարցին տեղյակ չեք»,-ասաց Արշակյանը։
Աղազարյանն արձագանքեց՝ եթե շեղվում է, կարող է ելույթը դադարեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան