Ռեցեսիան անխուսափելի չէ. ԱՄՆ ֆինանսների նախարար

Ռեցեսիան անխուսափելի չէ. ԱՄՆ ֆինանսների նախարար

Միացյան Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացումից ընդամենը մի քանի օր անց, ասել է, որ ԱՄՆ-ում ռեցեսիան անխուսափելի չէ, հայտնում է ABC լրատվականը:

ԱՄՆ-ի տնտեսությունը զգալիորեն վերականգնվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառած վնասից, սակայն աճող գնաճը եւ մատակարարման խափանումները, որոնք սրվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, մեծացրել են հոռետեսությունը:

Տնտեսագետները սպառողների վստահության նվազման անհանգստացնող նշաններ են տեսնում, քանի որ մարդիկ սկսում են հետաձգել արձակուրդային ծրագրերը, ընթրիքները կամ տների վերանորոգումները:

Ֆինանսների նախարարը խոստովանել է, որ ինֆլյացիան ակնհայտորեն անընդունելի բարձր է՝ մասամբ դա վերագրելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, որը հանգեցրել է էներգակիրների եւ պարենային ապրանքների գնաճի։ Այնուամենայնիվ, ըստ Յելենի, ռեցեսիայի հավանական պատճառը սպառողական ծախսերի նվազումն է:

Նա կանխատեսել է, որ առաջիկա ամիսներին գնաճի տեմպերը կդանդաղեն: