Տիտանիկի զոհերի և անհետացած սուզանավի հետևանքով զոհված ուղևորի միջև ազգակցական կապ կա․ ովքե՞ր են նրանք (լուսանկարներ)

«Տիտան» սուզանավը վթարի է ենթարկվել դեպի «Տիտանիկ» սուզվելու մեկնարկից մի քանի ժամ անց․ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
«Տիտանի» անձնակազմը զոհվել է սուզանավի պայթյունի հետևանքով։ Ջրի ճնշման պատճառով նավը բառացիորեն սեղմվել է՝ Տիտանիկի վթարի վայրից 487 մետր հեռավորության վրա։
ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է սուզանավի խորտակումը։ WSJ-ը գրում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտնաբերման հույժ գաղտնի համակարգը, որը նախատեսված է թշնամու սուզանավերը հայտնաբերելու համար, գրանցել է սուզանավի պայթյունը՝ մարդկանց հետ կապը կորցնելուց մի քանի ժամ անց։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ռազմածովային նավատորմը սկսել է գաղտնալսել «Տիտան» նավին՝ նրանց հետ կապը կորցնելուց անմիջապես հետո:
«Տիտան» նավի վրա եղել են հինգ մարդ՝ ինքը OceanGate-ի հիմնադիրը՝ Սթոքթոն Ռաշը, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ջրային լողորդ-սուզակ Պոլ-Անրի Նարգեոլեն, ինչպես նաև պակիստանյան արմատներով բրիտանացի գործարար Շահզադա Դաուդը և նրա՝ 19-ամյա որդի Սուլեյմանը:
Ավելի ուշ The New York Times-ը պարզել է, որ OceanGate-ի հիմնադրի կինը՝ Վենդի Ռաշը,1912 թվականին Տիտանիկ նավի վթարի հետևանքով զոհված Իսիդոր և Իդա Շտրաուսի ծոռնուհին է։