Յուլյա Բարանովսկայան բացահայտել է ճշմարտությունը Լեպսի հետ հարաբերությունների մասին

Յուլյա Բարանովսկայան բացահայտել է ճշմարտությունը Լեպսի հետ հարաբերությունների մասին

Ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինից բաժանվելուց հետո հեռուստահաղորդավարուհին Յուլյա Բարանովսկայան երկար ժամանակ միայնակ էր։ Նա ինքնուրույն մեծացնում է իր ու մարզիկի երեք երեխաներին՝ Արտեմին, Յանային եւ Արսենիին։

Երկրպագուներն անկեղծորեն մտահոգվում էին Յուլյա Բարանովսկայայի համար եւ նրան մաղթում որքան հնարավոր է շուտ նոր սիրո գտնել։ Վերջերս համացանցում սկսեցին լուրեր տարածվել, որ հաղորդավարուհին միայնակ չէ։  

Լուրեր էին պտտվում, որ Բարանովսկայան հարաբերություններ ունի երգիչ Գրիգորի Լեպսի հետ, որը վերջերս է բաժանվել։ Ասում էին, թե հենց Բարանովսկայայի պատճառով է նա երկրատեւ ամուսնությունից հետո լքել կնոջը։

Օրերս Բարանովսկայան որոշել է վերջ դնել բոլոր խոսկացություններին՝ պատասխանելով հետեւորդներին հետաքրքրող հարցերին։

«Կարդում եմ ձեր մեկնաբանություններն այն մասին, թե ինչ հետաքրքիր կլիներ ձեզ համար տեսնել իմ տելեգրամյան ալիքում։ Երկրորդ կեսի մասին հարցն ինձ դուր է եկել։ Ո՞ւր է իմ երկրորդ կեսը։ Առաջինն այստեղ է, երկրորդն էլ է այստեղ։ Իմ բոլոր կեսերը տեղում են։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ամբողջական է յուրովի։ Հարցին՝ արդյոք ես այս պահին ընկեր, տղամարդ, զուգընկեր, սիրելի ունե՞մ, ազնվորեն պատասխանում եմ՝ ոչ»,- ասել է Բարանովսկայան։