Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն օր ընկույզ ուտեք

Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն օր ընկույզ ուտեք

Ընկույզը օգտակար մթերք է: Այն բարելավում է նյութափոխանակությունը:

Սննդաբանները խորհուրդ են տալիս այն ներառել օրակարգում, սակայն հաճախ մի կարևոր հանգամանք են բաց թողնում` որքան պետք է լինի օրական չափաբաժինը:

Այս տեղեկությունը հատկապես ակտուալ է մարսողական խնդիրներ, ավելորդ քաշ ունեցողների համար:

Ընկույզը հարուստ է յուղերով

Ընկույզի մեջ պարունակող յուղերը չափազանց օգտակար են: Սակայն չափավոր: Միշտ հիշեք՝ ընկույզը կալորիական մթերք է, այդ իսկ պատճառով այն պետք է ուտել ոչ մեծ չափաբաժիններով, այլապես ավելորդ քաշն երաշխավորված է:

Ընկույզը հարուստ է սելենով

Օրգանիզմում սելենի ավելցուկը կարող է մկանային ցավի, եղունգների փխրունության, մաշկի բորբոքման պատճառ հանդիսանալ:

Ընկույզը դժվարամարս է

Մեծ քանակությամբ ընդունումը կարող է ստամոքսի և աղիքների խնդիրներ առաջացնել:

Ընկույզն օգտակար է մկանների աճի համար, հիանալի միջոց է ուղեղի աշխատանքի լավացման համար

Բարելավում է նաև մաշկի և մազերի վիճակը:

Եթե օրական ընդամենը 5 հատ ընկույզ ներառեք ձեր սննդակարգում․ երաշխավորում ենք, որ միայն կլավացնեք առողջությունը և ընդհանուր ինքնազգացողությունը։

Ահա մի քանի առավելություն, որոնք կստանաք՝ սննդակարգում ընկույզ ներառելով։

օգնում է փոքրացնել գոտկատեղը

նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

պահպանում է ուղեղի առողջությունը

նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը

նվազեցնում է դիաբետի զարգացման վտանգը

լավացնում է տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիաները

լավացնում է մազերի, մաշկի և եղունգների որակը

ծառայում է որպես քաղցկեղի պրոֆիլակտիկ միջոց

Ընկույզի ազդեցությունն օրգանիզմի վրա այնքան մեծ է և զարմանալի, որ այն ի հայտ է գալիս օգտագործումից արդեն իսկ 4 ժամ անց։ Ընկույզը մատակարարում է սննդանյութեր և վիտամիններ, որոնք անհրաժեշտ են էներգիան պահպանելու համար։

Ընկույզը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կառողջացնեն սիրտը և կպայքարեն ազատ ռադիկալների դեմ, որոնք էլ, ինչպես հայտնի է, առաջացնում են սրտի հիվանդություններ։