Իսրայելից Հայաստան է տեղափոխվել թվով 149 հայ (տեսանյութ)

Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել թվով 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ:
Նախնական տվյալներով մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել է 149-ը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Տեսանյութն՝ այստեղ