Փաշինյանը ցավակցել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ

Փաշինյանը ցավակցել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ

Փաշինյանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ․

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին։

Խաղաղության, մարդասիրական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խթանման նրա ժառանգությունը անջնջելի հետք է թողել և շարունակում է ոգեշնչել սերունդներին»,-գրել է նա։