Մրգերի չափից ավելի օգտագործումը վտանգավոր է․ մասնագետն ասել է, թե ինչու

Մրգերի չափից ավելի օգտագործումը վտանգավոր է․ մասնագետն ասել է, թե ինչու

Մրգերի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։ Այս մասին  «Газета.Ru»-ի հետ զրույցում զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։

Մրգերը, ըստ բժշկի, բջջանյութի կարևոր աղբյուր են, որն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն գործունեության համար։ «Սակայն դրանցից մի քանիսը մեծ քանակությամբ ֆրուկտոզա են պարունակում»,- զգուշացրել է գաստրոէնտերոլոգը։

Որպես այդպիսի մրգեր, Մելնիկովան նշել է բանանը, մանգոն, խաղողը, արքայախնձորը, կիվին ու կեռասը:

Նրա խոսքով՝ ֆրուկտոզայի ավելցուկ օգտագործումը սպառնում է գիրությանն ու շաքարախտին։