Կադիրովի որդին Եգիպտոսում դատավոր է դարձել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անչափահաս որդին՝ Ադամը, ստացել է արաբական արբիտրաժային դատարանի անդամության մշտական վկայական։
Խոսքը Արաբական պետությունների լիգայի շրջանակներում մի իշխանության մասին է, որը լուծում է առևտրային և տնտեսական վեճերն ինչպես իրավաբանական անձանց միջև, այնպես էլ միջպետական մակարդակով։
Նաև 17-ամյա Ադամը պարգևատրվել է «Լիբիայի պատվավոր հյուր» մեդալով։ Դա տեղի է ունեցել Չեչնիայի պատվիրակության Եգիպտոս կատարած այցի ժամանակ, ասել է Ռամզան Կադիրովը։