Բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ

Բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Ford Transit-ը կոշաշրջվել է, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, իսկ Mercedes-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։