Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները և Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Ես մի անգամ այդ հակակոռուպցիոն դատարանների բուրգը համեմատել եմ ստալինյան տռոյկաների հետ:

Ես սխալվել եմ: Ստալինյան տռոյկաները շատ ավելի ազնիվ էին իրենց ռեպրեսիաների մեջ»,- գրել է նա։