Գիտնականները բացահայտել են Անտիկիտերայի մեխանիզմի առեղծվածը

Գիտնականները բացահայտել են Անտիկիտերայի մեխանիզմի առեղծվածը

Խորհրդավոր Անտիկիտերայի մեխանիզմը, որը ոմանց կողմից համարվում է աշխարհի առաջին համակարգիչը, առաջին անգամ «գործարկվել» է մ.թ.ա. 178 թվականի դեկտեմբերի 22-ին: Այս եզրակացությանն են հանգել նոր հետազոտության հեղինակները, գրում է Popmech-ը։

Երկար ժամանակ այս հնագույն համակարգչի «գործարկման» ամսաթիվը գիտնականների շրջանում վեճեր էր առաջացնում։ Բայց դա կարող է հուշել, թե ինչի համար է այն նախատեսված եղել։

1901թ․ հունական Անտիկիտերա կղզու մոտ հռոմեական ժամանակաշրջանի նավի խորտակման ժամանակ սուզորդները հայտնաբերել են կոշիկի տուփի չափ հինավուրց համակարգիչ, որը բազմաթիվ փոքրիկ ատամնանիվներ եւ թվատախտակներ է պարունակել՝ բազմաթիվ մանր գրառումներով, որոնց միջոցով հնարավոր է եղել կանխատեսել խավարումները եւ տարբեր սպորտային խաղերի անցկացման ժամանակը:

Տարիների ընթացքում հետազոտողները ջանասիրաբար մի տեղ են հավաքել Անտիկիտերայի մեխանիզմի բազմաթիվ մասերը, որպեսզի պարզեն, թե ինչպես է այն ստեղծվել եւ ինչպես կարող էր օգտագործվել մոտ 2000 տարի առաջ: Սակայն գիտնականները դեռ շատ հարցեր ունեն՝ ո՞վ է դա պատրաստել: Որտե՞ղ են ապրել այդ մարդիկ: Ինչու՞ են այն ստեղծել եւ ե՞րբ է «գործարկվել»: