Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի օրը կայացած հատուկ ճեպազրույցում հայտարարել է իր պաշտոնը լքելու որոշման մասին։
Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ նա նշել է, որ ընդունել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկը։
Գարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2021-ից 2024 թվականներին և 2013-ից 2015 թվականներին։ Նա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի աջ ձեռքն էր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման ժամանակ։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld