Պուտինը ՄԱԿ-ն անվանել է միակ ունիվերսալ միջազգային կազմակերպությունը

Պուտինը ՄԱԿ-ն անվանել է միակ ունիվերսալ միջազգային կազմակերպությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՄԱԿ-ն անվանել է միակ ունիվերսալ միջազգային կազմակերպությունը։

«Իհարկե, հարցերը շատ են, աշխարհը փոխվում է։ Բոլոր կառույցները, որոնք ստեղծվել են տասնամյակներ առաջ, պետք է փոխվեն աշխարհի փոփոխություններին համապատասխան։ Բայց ուզում եմ նշել, որ այս բոլոր խնդիրներով հանդերձ, աշխարհում դեռ չկա նման ունիվերսալ այլ կազմակերպություն»,- ասել է Պուտինը BRICS+/outreach ձևաչափով BRICS գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպմանը։